Tumanyan Kids անունը պատահական չէ ընտրված։ Մենք այն կրում ենք մեծ հպարտությամբ՝ ի պատիվ մեր գրական հանճարներից մեկի՝ Հովհաննես Թումանյանի։ Նա մեր մանկության սիրելի հեքիաթների հեղինակն է, մարդ, որի պատմություններով մեծացել են բազմաթիվ սերունդներ։
Թումանյանը ոչ միայն գրող էր․ նա ազգային արժեքների կրող էր, մանուկների ու մեծահասակների սիրելի մտածողը, ով իր ստեղծագործություններով փոխանցում էր սեր, բարություն, ազնվություն և մի կարևոր ուղերձ՝ միշտ լինել մարդ։ Նրա գրական ժառանգությունը մինչ օրս վերանայվում է և շարունակում է ուսուցանել, ոգեշնչել և հայացք ձգել դեպի արժեքային հարուստ աշխարհը։
Եվ հենց այդ ոգեշնչմամբ էլ ծնվեց Tumanyan Kids անունը։ Մենք՝ ապրելով և գործունեություն ծավալելով ԱՄՆ-ում, նպատակ ունենք հայ երեխաներին հնարավորինս մոտ պահել իրենց արմատներին։ Ցանկանում ենք, որ նրանք ճանաչեն իրենց ժառանգությունը, սիրեն մայրենի լեզուն ու մշակույթը՝ ոչ թե պարտադրանքով, այլ՝ խաղալով, ստեղծելով և սովորելով։
🎯 Մեր առաքելությունն է՝
Հայ երեխաներին կապել հայկական արմատների հետ
Փոխանցել ազգային արժեքները ժամանակակից ու սիրելի ձևաչափով
Ներկայացնել կրթական և զարգացնող խաղեր ու գրքեր՝ մշակույթն ու լեզուն սրտանց սիրելի դարձնելու համար
Tumanyan Kids-ը պարզապես անուն չէ։ Դա մեր հավատն է, մեր հիշողությունը և մեր սրտի ձայնը։ Մեր երազանքն է՝ ունենալ սերունդ, որը կհիշի, թե որտեղից է գալիս, ինչ արժեքներ ունի, և որքան հարուստ է իր հայրենական ժառանգությամբ։
Միացի՛ր մեզ այս ճանապարհին։
Եկե՛ք միասին պահպանենք մեր լեզուն, մշակույթը, ինքնությունը՝ փոխանցելով դրանք նոր սերնդին՝ խաղով, սիրով ու ստեղծագործությամբ։
Քանի դեռ ապրում է մեր հիշողությունը, մեր արժեքները և մայրենի խոսքը՝ ապրում է նաև մեր ազգի ոգին։