Բարի գալուստ «Tumanyan Kids» առցանց խանութ։ 

 

Մենք հանդիսանում ենք «Խաղալով» և «Արդիբուք» ապրանքանիշերի միակ պաշտոնական ներկայացուցիչն ԱՄՆ-ում, առաքում ինչպես ԱՄՆ-ի ողջ տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Մեր առաքելությունն է խթանել հայկական արտադրանքի զարգացմանը և ՀՀ սահմաններից դուրս գտնվող երեխաների համար հասանելի դարձնել մեր մշակույթը, զանազան խաղերի միջոցով նպաստել ճանաչել մեր մեծերին և, իհարկե, սովորել հայերեն տառերը։

Կայքում ներկայացված խաղերը կրում են բացառապես զարգացնող և ուսուցանող բնույթ, միտված են զարգացնելու հիշողությունը, երևակայությունը, մանր մոտորիկան, մտածողությունը, ուշադրությունը, խոսքը և շատ այլ հմտություններ։

Առկա են հետևյալ կատեգորիաների խաղերի մեծ տեսականի՝

  1. Զարգացնող խաղեր
  2. Ժամանցային խաղեր
  3. Տախտակներ
  4. Գրատախտակներ
  5. Փազլ
  6. Աուդիոգրքեր

Կայքում առկա ինտերակտիվ և պատկերազարդ աուդիոգրքերը ստեղծված են երեխաների երևակայությունը գրավելու և նրանց ոգեշնչելու՝ ուսումնասիրելու աշխարհը պատմությունների միջոցով:

Արտերկրում ապրող ընտանիքների համար «Արդիբուք» ապրանքանիշը կապ է հայկական մշակութային ժառանգության հետ: Գրքերը զվարճալի և հետաքրքիր միջոց են՝ օգնելու երեխաներին սովորել մայրենի լեզուն և ստանալ բազմաթիվ տեղեկություններ ինչպես Հայաստանի և աշխարհի մասին, այնպես էլ տիեզերքի։

Նշենք նաև, որ մեր կայքում  ներկայացված տեսականուց յուրաքանչյուրը պատրաստված է բացառապես անվտանգ նյութերից։ Մեզ համար որակն առաջնահերթություն է։