Այս խաղը թվերին ծանոթանալու հրաշալի միջոց է: Խաղը զարգացնում է մանր մոտորիկան, մտածողությունը, երեխային նախապատրաստում է ուսումնական գործընթացին, զարգացնում է ճանաչողությունը, խթանում ուշադրությունը:
Խաղը ներառում է 18 փայտե թիվ և նույնքան քարտ: Յուրաքանչյուր քարտ ներկայացնում է իր թվի քանակով պատկերներ: Երեխան թվերը պետք է տեղադրի համապատասխան քարտերին:
