Խաղը ներառում է
400 հարց՝ 200 քարտի վրա, 6 տարբեր գույների խաղաքարեր, հինգ վայրկյանից զնգացող վայրկյանաչափ, խաղատախտակ:
Նպատակը
Պետք է առաջինը հասնել վերջնակետին՝ հարցերին պատասխանելով այնքան արագ, որքան պահանջում է վայրկյանաչափը՝ հինգ վայրկյանում:
Խաղի նախապատրաստությունը
Քարտերն արկղիկով դրեք սեղանին այնպես, որ բոլորին հասանելի լինի։ Սեղանին դրեք նաև վայրկյանաչափն ու խաղատախտակը:
Բոլոր հարցերն սկսվում են «Ասա 3…»-ով, ապա շարունակվում ամենատարբեր թեմաներով: Կրտսեր տարիքի կամ անփորձ մասնակիցներին թույլատրվում է երեքի փոխարեն տալ երկու պատասխան: Այս կանոնի շուրջ հարկավոր է պայմանավորվել խաղն սկսելուց առաջ:
Յուրաքանչյուր մասնակից ընտրում է մի գույնի խաղաքար և դնում «Մեկնարկ» վանդակում:
