Այս հետաքրքիր և բազմաֆունկցիոնալ խաղը երեխային սովորեցնում է թվերը, ժամերը, ամիսները, շաբաթվա օրերը, տարվա եղանակներն ու եղանակային դրսևորումները: Զարգացնում է երեխայի ճանաչողությունը, տարածական ընկալումը, օգնում է երեխային կազմակերպել ժամանակը:
Խաղը փայտե գունավոր տախտակ է, որի վրա կա ժամացույց, ամսաթվերը, տարվա եղանակները, եղանակային դրսևորումները, ամիսները, շաբաթվա օրերը: Փոքրիկ շարժական սպիտակ ամրակի միջոցով երեխան կարող է ցույց տալ հրահանգվող միավորները։ Դա խաղը կդարձնի ավելի փոխգործուն: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
